Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Բջջային կապի երեք օպերատորները ծառայությունների անվճար փաթեթներ են տրամադրում արցախցիներին

Բջջային կապի երեք օպերատորները ծառայությունների անվճար փաթեթներ են 
տրամադրում արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բջջային կապի երեք օպերատորները հայտնել են Հայաստանում գտնվող արցախցիներին մեկ ամսով անվճար ծառայությունների փաթեթների տրամադրման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Յուքոմ»-ից տեղեկացրել են, որ u1500 սակագնային պլանը Արցախից եկած մեր հայրենակիցներին հասանելի է 1 ամիս անվճար։ Այ ներառում է 150 րոպե դեպի Արցախ, ՀՀ ցանցեր , 8 ԳԲ ինտերնետ, անվճար Skype, Zoom, Viber, WhatsApp։ Ստանալու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Ucom սպասարկման կենտրոններ։

«ՎԵՈՆ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ Արցախից եկած մեր հայրենակիցները կարող են մեկ ամիս անվճար օգտվել BeeFree 1900 փաթեթից։ Փաթեթում ներառված է՝ 200 րոպե դեպի Արցախի և ՀՀ բոլոր տեղական ցանցեր, 5 ԳԲ բջջային ինտերնետ և Telegram, Viber, WhatsApp, Messenger, BeeTV հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն։ Փաթեթին միանալու համար պետք է անձնագրով մոտենալ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներից որևէ մեկը։

«Վիվա-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արցախցիները կարող են մեկ ամիս շարունակ անվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի՝ «Z» սակագնային պլանից: Սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է. Zoom, Skype, viber, Whatsapp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից օգտվելու հնարավորություն (փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, 3 ԳԲ ինտերնետ, 200 րոպե (ցանցի ներսում, հայաստանյան օպերատորների ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա», 10 000 ներցանցային րոպե (200 րոպե փաթեթը սպառելուց հետո), ինչպես նաև 200 SMS դեպի հայաստանյան բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն: Արցախյան անձնագիր ունեցող յուրաքանչյուր անձ «Z» սակագնային պլանն ակտիվացնելու համար կարող է ձեռք բերել միայն մեկ SIM քարտ` այցելելով սպասարկման կենտրոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am