Արցախ

Բջջային կապի երեք օպերատորները ծառայությունների անվճար փաթեթներ են տրամադրում արցախցիներին

2 րոպեի ընթերցում

Բջջային կապի երեք օպերատորները ծառայությունների անվճար փաթեթներ են տրամադրում արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բջջային կապի երեք օպերատորները հայտնել են Հայաստանում գտնվող արցախցիներին մեկ ամսով անվճար ծառայությունների փաթեթների տրամադրման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Յուքոմ»-ից տեղեկացրել են, որ u1500 սակագնային պլանը Արցախից եկած մեր հայրենակիցներին հասանելի է 1 ամիս անվճար։ Այ ներառում է 150 րոպե դեպի Արցախ, ՀՀ ցանցեր , 8 ԳԲ ինտերնետ, անվճար Skype, Zoom, Viber, WhatsApp։ Ստանալու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Ucom սպասարկման կենտրոններ։

«ՎԵՈՆ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ Արցախից եկած մեր հայրենակիցները կարող են մեկ ամիս անվճար օգտվել BeeFree 1900 փաթեթից։ Փաթեթում ներառված է՝ 200 րոպե դեպի Արցախի և ՀՀ բոլոր տեղական ցանցեր, 5 ԳԲ բջջային ինտերնետ և Telegram, Viber, WhatsApp, Messenger, BeeTV հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն։ Փաթեթին միանալու համար պետք է անձնագրով մոտենալ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներից որևէ մեկը։

«Վիվա-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արցախցիները կարող ենմեկ ամիս շարունականվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի՝«Z» սակագնային պլանից: Սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է. Zoom, Skype,viber, Whatsapp,Messenger, Zangi, Telegram հավելվածներից օգտվելու հնարավորություն (փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, 3 ԳԲ ինտերնետ, 200 րոպե (ցանցի ներսում, հայաստանյան օպերատորների ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա», 10 000 ներցանցային րոպե (200 րոպե փաթեթը սպառելուց հետո), ինչպես նաև 200 SMS դեպի հայաստանյան բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն: Արցախյան անձնագիր ունեցող յուրաքանչյուր անձ «Z» սակագնային պլանն ակտիվացնելու համար կարող է ձեռք բերել միայն մեկ SIM քարտ` այցելելով սպասարկման կենտրոն:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում