Արցախ

Հակառակորդը կրկին հարվածում է Ստեփանակերտի ուղղությամբ. ԼՐԱՑՎՈՂ

2 րոպեի ընթերցում

Հակառակորդը կրկին հարվածում է Ստեփանակերտի ուղղությամբ. ԼՐԱՑՎՈՂ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը կրկին հարվածում է Ստեփանակերտի ուղղությամբ:«Արմենպրես»-ի թղթակիցը պայթյունների ձայներ է լսել, ներկայումս իրավիճակը ճշտվում է:

Սա օրվա ընթացքում Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ երկրորդ հարվածն է:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում գրել է, որ հակառակորդը երեք անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով:«Կարծես ավերվել են բնակելի շինություններ: Կան շատ տուժածներ»:

«ՇՏԱՊ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ... Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա: Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված "casualties" բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»: Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են», - գրել է Արտակ Բեգլարյանը:

«Հիմա շարունակվում են հարվածները, դեռ օդային տագնապ կա: Զոհերի և վիրավորների մասին որևէ տեղեկություն չունենք, որովհետև դեռ չենք կարող գուրս գալ թաքստոցներից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը:

«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ այս պահին հարվածներ չկան, օդային տագնապն ավարտվել է:

«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ այս պահին Ստեփանակերտում կրկին օդային տագնապ է:

Ստեփանակերտից «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ ըստ առայժմ չհաստատված տեղեկությունների` Ադրբեջանի ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի առջևում գտնվող շինությանը, որի հետևանքով վնասվել է նաև հոսպիտալի շենքը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում