Տարածաշրջանային

Իրանի Ալբորզ շրջանի հոգևոր առաջնորդը կոչ է արել դադարեցնել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում

1 րոպեի ընթերցում

Իրանի Ալբորզ շրջանի հոգևոր առաջնորդը կոչ է արել դադարեցնել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Ալբորզ շրջանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Քյարաջի ուրբաթօրյա աղոթապետը կոչ է անում դադարեցնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը և սկսել բանակցությունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «isna» գործակալությանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին, Ալբորզ շրջանի հոգևոր առաջնորդը նշել է, որ որոշ երկրներ, ինչպես օրինակ Իսրայելը, իր զենքերը վաճառելու և Իրանի սահմանների մոտ անկայունություն ստեղծելու նպատակով շահագրգռված է լարվածության սրմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում