1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարումը դառնում է պետական. կապի ոլորտի ծառայությունները գործելու են անվճար

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարումը դառնում է պետական. կապի ոլորտի 
ծառայությունները գործելու են անվճար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է ռազմական դրության ողջ ընթացքում Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ» -ի կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի նախագահը, հաշվի առնելով 2020  թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ զինված հարձակմանը դիմակայելու նպատակով ԱՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, կարևորելով ԱՀ-ի դեմ իրականացվող զինված հարձակման պայմաններում անխափան և հակառակորդի թշնամական միջամտությունից զերծ կապ ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում Զինված ուժերի և մյուս ծառայությունների միջև, նպատակ ունենալով ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը, ղեկավարելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում է կայացրել  «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

Հարությունյանը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել ներդրողներին, սեփականատերերին, որոնք այս տարիներին ապահովել են բնականոն գործունեությունը Արցախում:

«Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական»,-ասել է Հարությունյանը:

Նա վստահություն է հայտել, որ ռազմական դրության պայմաններում Արցախի կառավարությանը կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:

«Մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են»,-նշել է Հարությունյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]