Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա ճանապարհն` արգելելով Ադրբեջան մեկնող բեռնատարների տեղաշարժը

Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա ճանապարհն` արգելելով Ադրբեջան 
մեկնող բեռնատարների տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջավախքցիները Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը և արգելում են բեռնատարների տեղաշարժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Jnews լրատվամիջոցը՝ նշելով, որ ճանապարհը փակող մարդկանց խոսքերով` այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:

Լրատվամիջոցի տվյալներով` այս պահին գյուղում լարվածությունը նվազել է, ճանապարհը գրեթե բաց է: Կարծախում է գտնվում Վրաստանի խորհրդարանի գործող պատագամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:

«Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու»,- նշում են ճանապարհը փակած ջավախքցիները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 72 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ