Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շանհայում մինչեւ տարեվերջ կարգելեն չքայքայվող պլաստիկե տոպրակների օգտագործումը

Շանհայում մինչեւ տարեվերջ կարգելեն չքայքայվող պլաստիկե տոպրակների օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի իշխանությունները մինչեւ 2020 թվականի վերջը կարգելեն չքայքայվող պլաստիկից միանգամյա առարկաների արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը հասարակական սննդի, հյուրանոցային գործարարության եւ Էլեկտրոնային առեւտրի օբյեկտների համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է Yicai Global լրատվական ռեսուրսը՝ վկայակոչելով քաղաքի Զարգացման եւ բարենորոգումների գործերի կոմիտեի համապատասխան որոշումը:

Արգելքի տակ կհայտնվեն միանգամյա պլաստիկե սպասքը եւ նույնիսկ պլաստիկե ձողիկով բամբակի փայտիկներները: Չքայքայվող պլաստիկե տոպրակները, իշխանությունների որոշման համաձայն՝ այլեւս չի կարելի լինի օգտագործել ինտերնետով պատվիրվող սննդամթերքի փաթեթավորման համար: Հետագայում, նշում Է ռեսուրսը, պլաստիկե տոպրակներն ամբողջ քաղաքում կարգելվեն առեւտրական կենտրոններում, սուպերմարկետներում, դեղատներում, գրախանութներում եւ ցուցահանդեսային համալիրներում:

Քաղաքային իշխանությունների այս միջոցները Չինաստանի համազգային ջանքերի մի մասն են, որոնք նպատակամղված են չքայքայվող պլաստիկե առարկաներով շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանը: Հունվարին Զարգացման եւ բարենորոգումների գործերի պետկոմիտեն խստացրել Է այն կանոնները, որոնք համակարգում են բարակ տոպրակների եւ պլաստիկից ուրիշ առարկաների արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը: Այս ուղղությամբ ընդհանուր պլանն առաջիկա հինգ տարվա ընթացքում կիրականացվի մի քանի փուլով: Երկրի շուրջ 20 նահանգներ, ներառյալ Գուանդունը, Հայնանը, Շենսին եւ Շանդունը, նշված ժամկետից շուտ են ընդունել մի շարք դրույթներ, որոնք սահմանափակում են չքայքայվող պլաստիկից առարկաների օգտագործումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am