Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի բանակցություններին

Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Լեռնային 
Ղարաբաղի բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի բանակցություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Orthodox Times-ը:

«Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին միշտ հավատարիմ է եղել Հայաստանի և Ադրբեջանի կրոնական համայնքների միջև երկխոսությունը պահպանելուն և պատրաստ է այսուհետ իրականացնել այդ առաքելությունը »,- ասել է Ռուսաստանի եկեղեցու հասարակության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի բաժնի վարիչ Վլադիմիր Լեգոիդան:

Նա այս հայտարարությունն արել է Արցախում իրադրության լարումից հետո:

Լեգոիդայի խոսքով՝ պատրիարք Կիրիլը «աղոթում է հակամարտության շուտափույթ լուծման համար», նա ավելացրել է. «Առաջնորդարանը կարծում է, որ երկու երկրների հոգևոր առաջնորդների դերը շատ կարևոր է, և նրանք պետք է ամեն ջանք գործադրեն՝ խաղաղություն հաստատելու համար»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ՝ ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի ավելի քան 400 մարդկային կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 միավոր զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 միավոր ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 միավոր ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am