Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն աջակցություն 
է հայտնել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն աջակցություն է հայտնել Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Մուշիկիվաբոն գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ես լիակատար աջակցություն եմ հայտնում Հայաստանին ՝ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրին, և խորը մտահոգություն եմ հայտնում Ղարաբաղում բախումների վերսկսման կապակցությամբ, որոնք հանգեցրել են բազմաթիվ խաղաղ բնակիչների և զինվորների զոհերի:

Կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը ՝ հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու համար»,- գրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am