Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Ադրբեջանն ազգային փոքրամասնություններին օգտագործում է՝ մշտապես ուղղորդելով առաջնագիծ. Հովհաննիսյան

Ադրբեջանն ազգային փոքրամասնություններին օգտագործում է՝ մշտապես ուղղորդելով 
առաջնագիծ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի համար նորություն չէ, որ Ադրբեջանը մշտապես օգտագործել է իր ազգային փոքրամասնություններին՝ թշնամություն սերմանելով հայ ժողովրդի նկատմամբ, մշտապես ուղղորդելով առաջնագիծ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում անդրադառնալով լրագրողի հարցին:

«Նորություն չէ: Լավ գիտենք, որ թալիշներին, լեզգիներին, ավարներին, բազում այլ փոքրամասնություններին Ադրբեջանը մշտապես օգտագործել է՝ թշնամություն սերմանելով հայ ժողովրդի նկատմամբ, զորակոչում համամասնությունը խախտելով, այսինքն՝ շատ դեպքերում փոքրամասնություններին պատկանող զորակոչիկներին կամ պահեստազորայիններին մշտապես ուղղորդելով առաջնագիծ, և հաշվի չառնելով նրանց կյանքի իրավունքը և այլ հարցեր»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հիշերեց, որ հայկական կողմն այս հարցը բարձրացրել է: «Եվ մեր կովկասցի եղբայր ժողովուրդներին միշտ պատմական ճշմարտությունը ցույց ենք տվել, ապացուցել ենք Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունն այս հարցում»,- նշեց Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Ճշտված տղեկություններով՝ հառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավարումների կորուստ:  Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր:

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Աննա Գրիգորյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ