Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախը. ՀՅԴ Բյուրոյի անդամ Փափազյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրատ Փափազյանը փոխանցում է, որ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Ըստ աղբյուրի՝ կուսակցության հայտարարության մեջ նշված է. «Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը Արցախում։
Փարիզ, 27.09.2020
Ֆրանսիայի Սոցիալիստականկուսակցությունըխստորենդատապարտումէ2020թ. Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ուժերի կողմից գործադրված ռազմական ագրեսիան:
ԽՍՀՄ փլուզումից հետո, պատմականորեն հայերով բնակեցված Կովկասի այս շրջանը ժողովրդական հանրաքվեի միջոցով հռչակեց իր անկախությունը 1991թ. Սեպտեմբերի 2-ին: Այս անկախությունը մշտապես վիճարկվում է Ադրբեջանի կողմից եւ այդ ժամանակից ի վեր, 150,000 բնակչություն ունեցող այս փոքր հանրապետությունը դիմակայում է 10 միլիոն բնակչություն ունեցող իր ադրբեջանցի հարևանի 130 հազարանոց բանակի կրկնվող հարձակումներին:
Սեպտեմբերի 27-ի առավոտ կանուխ ադրբեջանական բանակը գրոհ ձեռնարկեց Արցախի Հանրապետության սահմանամերձ քաղաքների վրա եւ ռմբակոծող անօդաչու սարքեր ուղարկեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ բազմաթիվ զոհեր պատճառելով խաղաղ բնակչության շրջանում:
Այս հարձակումը տեղի է ունենում արդեն իսկ լարված իրավիճակում, երբ 2016-ին Արցախի սահմանամերձ գոտում ադրբեջանցիների կողմից ձենարկվեց բռնի հարձակումներ եւ 2020-ի հուլիսի վերջին Հայաստանի Տավուշի շրջանում տեղի ունեցան կատաղի մարտեր։ Ֆրանսիայի Սոցիալիստականկուսակցությունըցավումէ,որԹուրքիան,իր անվերապահ քաղաքական և ռազմական աջակցությունը հայտնելով Ադրբեջանին՝ներգրավվելէայսհակամարտությանմեջ։
ՖրանսիայիՍոցիալիստականկուսակցությունըկոչէանումՖրանսիայինևԵվրամիությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել բախումները դադարեցնելու և պահպանելու 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը:
Ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը պահանջում է Մինսկի խմբի անհապաղ հանդիպում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ արձագանք՝ խաղաղ լուծում գտնելու եւ վերահաստատելու Արցախի անկախությունն ու նրա ճանաչումը միջազգային հանրության կողմից»: