Քաղաքականություն

Ռումինիան հայկական, ադրբեջանական կողմերին կոչ է անում վերսկսել քաղաքական երկխոսությունը

2 րոպեի ընթերցում

Ռումինիան հայկական, ադրբեջանական կողմերին կոչ է անում վերսկսել քաղաքական երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված գործողություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աուրեսկոն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Անհանգստացնող զարգացումներ՝ Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում: Ռումինիան կոչ է անում երկու կողմերին դեէսկալացնել և վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծումներ գտնելու համար՝ միջազգային իրավունքին համապասխան»,- նշել է արտգործնախարարը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում հայկական կողմից տասը զինծառայող է զոհվել:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում