Քաղաքականություն

Միջազգային մամուլն անդրադառնում է շփման գծում տիրող իրավիճակին

1 րոպեի ընթերցում

Միջազգային մամուլն անդրադառնում է շփման գծում տիրող իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մամուլն անդրադառնում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած բախումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունն անդրադարձ է կատարել շփման գծում տիրող իրավիճակին:

Մեջբերվել է ՀՀ ՊՆ հայտարարությունը երկու զոհերի ու խաղաղ բնակչության կրակի տակ լինելու մասին: Մեջբերվել է նաև Ադրբեջանի հայտարարությունը իրենց ուղղաթիռի կործանման մասին: Ավելի ուշ կայքը նշել է նաև ԼՂ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին:

Euronews.-ը գրում է շփման գծում ադրբեջանական ու հայկական ուժերի թեժ մարտերի մասին և մեջբերում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառմանը, որով հավաստվում է, որ հայկական կողմը խոցել է ադրբեջանական երեք տանկ, ԱԹՍ-ներ և ուղղաթիռներ: Կայքը հատուկ ընդգծել է, որ ԼՂ-ն ի սկզբանե եղել է հայկական էթնիկություն ունեցող տարածք և անկախություն է հռչակել, որից հետո սկսվել է պատերազմ, հրադադար է ստորագրվել 1994-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում