Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հոկտեմբեր

Իրանի Խոյ քաղաքի հայկական եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են

Իրանի Խոյ քաղաքի հայկական եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքներն 
ավարտվել են

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել են Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքի հայկական Սուրբ Սարգիս  եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները, որի համար Խոյ քաղաքի քաղաքապետարանը մոտ 145 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնից:

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության փոխանցմամբ՝  բարեկարգման աշխատանքների շրջանակներում կատարվել են բակի սալիկապատման, կանաչապատման, ջրհորդանների, ջրանցքների կառուցապատման, վերակառուցման և լուսավորության անցկացման աշխատանքներ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ