Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահի պաշտոնում նոր թեկնածուի կարիք է տեսնում

Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահի պաշտոնում նոր թեկնածուի կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ  Դատարանի նախագահի պաշտոնում նոր թեկնածուի կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վահե Գրիգորյանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, Գրիգորյանը հակիրճ պատասխանեց. «Կարծում եմ մենք  նոր թեկնածուի կարիք ունենք»։

Գրիգորյանը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 25-ին շարունակվող ՍԴ աշխատակարգային նիստի ընթացքում  3-4 դատավոր հարցեր են ուղղել Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանին։

Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին և շարունակվում է մինչ օրս: Սեպտեմբերի 24-ին աշխատակարգային նիստի ընթացքում Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել էր ՍԴ նախագահի պաշտոնում, իսկ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն Աշոտ Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել. արդյունքում ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Հրայր Թովմասյանը հայտնել է, որ չի մասնակցելու ՍԴ նախագահի ընտրության գործընթացին:

ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ  գաղտնի քվեարկությամբ:

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին : Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]