Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Հայաստանը դառնում է նախընտրելի ուղղություն ճապոնացիների համար.ՀՀ դեսպանի հոդվածը The Japan Times-ում

Հայաստանը դառնում է նախընտրելի ուղղություն ճապոնացիների համար.ՀՀ դեսպանի 
հոդվածը The Japan Times-ում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Անկախության օրվա առթիվ ճապոնական The Japan Times պարբերականում լույս է տեսել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հոդվածը՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածում դեսպանը նշել է, որ Ճապոնիան առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 1992 թվականի սեպտեմբերի 7-ին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ:

«Նախորդ 28 տարիների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերություններում շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել, որոնց շարքում երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումն է:

Մեր երկկողմ հարաբերությունները կարևորվել են տարբեր փոխայցելություններով: Վերջերս տեղի ունեցած երկու բարձրաստիճան այցերը՝ Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի այցը Հայաստան 2018 թվականի սեպտեմբերին և նախորդ տարի նախագահ Արմեն Սարգսյանի այցը կայսեր գահակալման արարողությանը, մեծապես նպաստել են մեր երկու ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- նշել է դեսպան Հրանտ Պողոսյանը:

Նա իբրև հայ-ճապոնական համագործակցության մեծ ներուժ ունեցող ոլորտներ է առանձնացրել առևտուրը, բարձր տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները: Դեսպանն ուրախությամբ փաստել է, որ պատմական ու մշակութային ժառանգության, գեղեցիկ բնության, էկոլոգիապես մաքուր և համեղ սննդի, ինչպես նաև ժողովրդի ջերմ հյուրընկալության շնորհիվ Հայաստանը դարձել է նախընտրելի ուղղություն ավելի ու ավելի մեծ թվով ճապոնացիների համար

The Japan Times-ը Ճապոնիայի ամենահին և ամենաշատ տպաքանակն ունեցող անգլիալեզու պարբերականն է, որը լույս է տեսնում 1897 թվականից:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ