Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արցախից մարդասիրական օգնությունը փոխանցվել է Լոս Անջելեսի «Chevy Chase» վիրաբուժության կենտրոն

Արցախից մարդասիրական օգնությունը փոխանցվել է Լոս Անջելեսի «Chevy Chase» 
վիրաբուժության կենտրոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ Լոս Անջելեսի «Chevy Chase» վիրաբուժության կենտրոնին փոխանցել Արցախի Հանրապետության կողմից ուղարկված՝ Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի ԱԳՆ-ից:

Վիրաբուժության կենտրոնի գլխավոր կառավարիչ Րաֆֆի Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանին, կառավարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնության իրականացմանը: Միևնույն ժամանակ, Րաֆֆի Սարգսյանը վստահեցրել է, որ «Chevy Chase» կենտրոնը կշարունակի Արցախին և Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ թե՛ բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստման և թե՛ անհրաժեշտ բժշկական սարքավորումների տրամադրման տեսքով՝ նպատակ ունենալով նպաստել առողջապահական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am