Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է չորս հազարը

 Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է չորս հազարը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրը Վրաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք. դա ռեկորդային ցուցանիշ Է երկրում համավարկի սկզբից ի վեր: Նախորդ հակառեկորդը սահմանվել Էր նախօրյակին. այն ժամանակ մեկ օրում հայտնաբերվել Էր 217 դեպք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհաննուր քանակը կազմում Է 4 140, դրանցից ակտիվ դեպքերի թիվն այսօրվա դրությամբ 2 473 Է: Վերջին 24 ժամում Վրաստանում առողջացել Է վտանգավոր վարակով 69 հիվանդ, մեկ մարդ մահացել Է: Առողջացածների ընդհանուր թիվը հասել Է 1 643-ի, իսկ մահացու վախճաններինը՝ 24-ի: Ներկայումս կարանտինում Է գտնվում 5 390 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am