Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Լորիս Ճգնավորյանը ներկայացրել է անկախության վերաբերյալ իր հուշերը

Լորիս Ճգնավորյանը ներկայացրել է անկախության վերաբերյալ իր հուշերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով  իր շնորհավորական ուղերձում «Հայաստան» պաշտոնական հաշվին է ներկայացնում անկախության վերաբերյալ իր հուշերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լորիս Ճգնավորյանը հիշում է, որ  1991թ. օգոստոս ամսին հրավիրվել է վարչապետ Վազգեն Մանուկյանի գրասենյակ: Նա պատմում է, որ վարչապետը մտահոգված է եղել, որ սեպտեմբերի 21-ին ժողովրդի միայն 30%-ն է պատրաստ «այո» ասելու անկախությանը. «Իմ օգնությունն էր ուզում, թե ինչ կարող եմ ես անել այդ ուղղությամբ: Եվ ես վերադարձա Ֆիլհարմոնիկ, կազմակերպեցի մի շարք համերգներ տարբեր քաղաքներում` մեծ կամ փոքր, և սկսեցի քարոզել անկախությունը մինչև, որ սեպտեմբերի 19-ին կազմակերպեցի մեծ համերգ մինչև լույս` Արամ Խաչատրյան դահլիճում և քարոզել, և խրախուսել ժողովրդին «այո» ասելուն: Մայրերին խնդրեցի՝ իրենց ընտանիքի անդամներին տուն չթողնեն, որ մտնեն առանց «այո» ասելու: Մարդկանց հրավիրեցի փողոցներ գան, տներից դուրս գան, փողոցներում տոնեն, քեֆ անեն և պատրաստվեն մինչև 21-ը և «այո» ասեն: Եվ այդպես էլ եղավ: Եվ մեծ խանդավառություն ստեղծվեց: Եվ սեպտեմբերի 21-ին 30%-ը դարձավ 95%: Միջազգային դիտորդներ եկան գրասենյակս և ինձ շնորհավորեցին, շնորհակալություն հայտնեցին: Ես երջանիկ էի, որ կարողացանք` Հայաստանի Ֆիլհարմոնիկը և ես, միատեղ այդ խանդավառությունը ստեղծել և «այո» ասել Անկախությանը: Եվ հիմա շնորհավորում եմ Ձեզ սրտանց: Պահե՛ք, պահպանե՛ք մեր սուրբ և մանուկ անկախությունը, և թողե՛ք, որ մեծանա և դարեր, դարեր շարունակ այդպիսին մեծանա: Եվ կարողանանք մի օր ծովից ծով Հայաստանը նորից վերականգնենք: Ամեն»,- ասել է Ճգնավորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am