Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կալիֆորնիայի նահանգապետը գրառում է արել Սան Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնի վրա հարձակման մասին

Կալիֆորնիայի նահանգապետը գրառում է արել Սան Ֆրանցիսկոյի հայկական 
կենտրոնի վրա հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնի վրա հարձակման մասին լուրն ու գրառում է կատարել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նյուսոմը գրել է.

«Այս եկեղեցում այնքան հրաշալի, հուզիչ պահեր եմ ապրել: Սրտի խոր ցավով տեղեկացա լուրի մասին, բայց գիտեմ, որ այս ֆիզիկական պատերից էլ դուրս համայնքն ապրում է ու կշարունակի հույս ու հավատ փոխանցել շատերին»,- գրել է Նյուսոմը։

Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման էր ենթարկվել: Հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել: Այդ կենտրոնում են գտնվում «Վասպուրական» սրահը և եկեղեցու ու շրջանի կազմակերպությունների գրասենյակները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am