Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վլադ Ասատրյանը միաձայն վերընտրվել է ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի նախագահ

Վլադ Ասատրյանը միաձայն վերընտրվել է ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կամուրջշին» ընկերության նախագահ Վլադ Ասատրյանը միաձայն վերընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նախագահ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

«Հիմք ընդունելով 2020-ի օգոստոսի 7-ի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի կազմը հաստատելու մասին» կառավարության որոշումը՝ սեպտեմբերի 17-ին համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձունների խորհդրի 2020-2021 ուսումնական տարվա անդրանիկ նիստը։

ՃՇՀԱՀ-ի ուսանողական խորհրդի առաջարկով հոգաբարձունների խորհրդի քարտուղար ընտրվեց համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Խաչիկ Խաչատրյանը։

ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եզիազար Վարդանյանը, շնորհավորելով հոգաբարձունների խորհրդի նախագահին վերընտրվելու առթիվ և ողջունելով խորհրդի անդամներին, ներկայացրեց իրականացված աշխատանքները, ընդգծելով․ «Արտակարգ դրության պայմաններում մենք կարողացանք պատշաճ մակարդակով  իրականացնել ուսումնական գործընթացը՝ ի պատիվ մեր պրոֆեսորադասախոսական կազմի»։

Անդրադառնալով համալսարանի ֆինանսական հատվածին՝ Եղիազար Վարդանյանը տեղեկացրեց, որ ֆինանսական վիճակը կայուն է։

Անդրադառնալով այս տարվա  ընդունելություններին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ անցած տարվա համեմատ այս տարի աճ է գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]