Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունն ընդունեց ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովմանն ուղղված որոշում

Կառավարությունն ընդունեց ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգության 
ապահովմանն ուղղված որոշում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը թույլատրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդունված որոշմամբ սահմանվել է նաև, որ ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգությունը ապահովելու նպատակով: ՊԱՌ-10 բերման և ՄՌՄ-80 մարկերային փարոսները երկարատև շահագործման արդյունքում սպառել են իրենց աշխատանքային ռեսուրսներն ու ենթակա են միջին վերանորոգման: Դրանց վերանորոգման արդյունքում հնարավոր է օգտագործել ԶՈւ կարիքների համար, որը կիրականացվի ԶՈւ միջոցների հաշվին:

ԶՈՒ ավիացիայի 2020թ. ծախսային ծրագրով նախատեսված է միջոցների  միջին վերանորոգումը:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա թռիչքների անվտանգության ապահովումը պարզ եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում»,- ասված է հիմնավորման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]