Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստանում սոցիալական և տնտեսական կոլապսի կանխատեսումները չեն իրականանալու. վարչապետ

Հայաստանում սոցիալական և տնտեսական կոլապսի կանխատեսումները չեն 
իրականանալու. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսը բերել է սոցիալական և տնտեսական բարդություններ, բայց չեն իրականացել և չեն իրականանանալու կանխատեսումները, թե Հայաստանում լինելու է սոցիալական կամ տնտեսական կոլապս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝  պատասխանելով  «Լուսավոր Հայաստան»-ից Արկադի Խաչատրյանի հարցին:

«Մի վիճակագրություն հստակ կա, որ որևէ կասկած չկա, որ կորոնավիրուսը բերել է սոցիալական և տնտեսական բարդություններ, դժվարություններ, բայց որ նաև չեն իրականացել և չեն իրականանանալու կանխատեսումները, թե Հայաստանում լինելու է սոցիալական կամ տնտեսական կոլապս, դա ակնհայտ է: Իրավիճակը կառավարելի է»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ կապիտալ ծախսերի հետ կապված ավանդական խնդիր կա: Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ աշխատանքներն ավելի ինտենսիվ ընթանան: Գործադիրը, ըստ Փաշինյանի, աշնանը նոր նախագծեր կիրականացնի, որոնք կխթանեն շինարարությունն ու տնտեսության մյուս ճյուղերը:

Փաշինյանը նկատեց, որ այս տարի շատ մարդիկ են գյուղատնտեսությամբ զբաղվել: «Մենք մի շարք բուսական ապրանքների մասով ունեցել ենք արտահանման էական աճ, մանր եղջերավոր անասունների արտահանման աճ, աշխատատեղերի աճ: Եվ մոնիտորինգի հարցը մեր օրակարգի կարևորագույն հարցերից է: Պետք է կողմնորոշվենք, թե ինչ կարգի գործողություններ անենք, որ խթանենք տնտեսական ակտիվությունն աշնանային շրջանում, որ կարողանանք մեր սոցիալական, տնտեսական իրավիճակը կառավարելի պահել»,-ասաց Փաշինյանը:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]