Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

 ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» Էսկադրային ականակիրն ուղեւորվում Է Սեւ ծով

 ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» Էսկադրային ականակիրն ուղեւորվում Է Սեւ ծով



ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» Էսկադրային ականակիրն ուղեւորվում Է Սեւ ծով՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերների եւ դաշնակիցների հետ «ծովում անվտանգության ապահովման գործողություններ անցկացնելու համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի մամուլի ծառայությունը:

«2020 թվականի սեպտեմբերի տասնհինգին «Առլի Բերք» տեսակի կառավարվող հրթիռային զենքով Էսկադրային ականակիրն սկսել Է հյուսիսային ուղղությամբ Սեւ ծով անցումը՝ տարածաշրջանի գործընկերների եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ համատեղ ծովում անվտանգության ապահովման գործողություններ անցկացնելու համար»,- ասվում Է հայտարարության մեջ:

Նշվում Է, որ սա 2020 թվականի սկզբից ի վեր վեցերորդ անգամն Է լինելու, երբ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը մտնում Է Սեւ ծով:

Ավելի վաղ հուլիսին Ուկրաինայի հետ համատեղ Sea Breeze 2020 վարժանքներին մասնակցության համար Սեւ ծով Էր մտել «Փորթեր» Էսկադրային ականակիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am