Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարդիկ նախընտրում են ոչ թե սպառել, այլ խնայել. ԿԲ նախագահն անդրադարձել է սպառողների վարքագծին

Մարդիկ նախընտրում են ոչ թե սպառել, այլ խնայել. ԿԲ նախագահն անդրադարձել է սպառողների վարքագծին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի հետ կապված արգելափակումների բացակայության պարագայում նույնպես սպառողների շրջանում տեղի է ունենում վարքագծի փոփոխություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

 «Մարդիկ նախընտրում են ոչ թե սպառել, այլ խնայել, որովհետև կա անորոշություն: Դա ոչ միայն հայկական ֆենոմեն է, այն նկատվում է այլ երկրներում ևս: Այսինքն՝ որոշակի խնայողություններ են կուտակվում, որովհետև կա անորոշություն, ոչ ոք չգիտի այս կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երբ է ավարտվելու, ինչ ելք ենք ունենալու»,-ասաց ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանը նկատեց, որ կորոնավիրուսը բացասական առումով մեծ ազդեցություն է ունեցել աղքատ և խոցելի խմբերի վրա:  Այն խմբերը որոնք ունակ են դիմագրավելու շուկայական արհավիրքին, շարունակում են խնայել, նաև ներդրումներ իրականացնել ֆինանսական շուկայում: Դրան զուգահեռ կան մարդիկ, որոնց վրա ազդեցությունը մեծ է:

«Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք չեն կարողանում հեռավար աշխատել, զրկվում են աշխատանքից, նվազեցվում են նրանց աշխատավարձերը: Այդ տեսանկյունից եթե նայենք, ապա, այո հնարավոր է երկարաժամկետ ապրանքների սպառումը ևս նվազած լինի»,-հավելեց ԿԲ նախագահը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]