1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում. նամակը հանձնեցին ՀՀ կառավարություն

Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում. նամակը 
հանձնեցին ՀՀ կառավարություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակն ուսման վարձերի վճարման առումով խնդիր է դարձել շատերի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ուսանողները նշում են, որ բուհերը սահմանել են ժամկետներ, չվճարելու դեպքում դուրս կմնան կրթական գործընթացից: Նշվում է, որ մեկ շաբաթ առաջվա տվյալներով միայն ԵՊՀ-ում բուհից դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած շուրջ 500 ուսանող:

«Հավաքվել է 5 հազար 300 ուսանողի ստորագրություն: Մեծ մասը ԵՊՀ-ի ուսանողներ են: Մենք չպետք է մենակ թողնենք այն ուսանողներին ու նրանց ընտանիքներին, որոնք կանգնած են ֆինանսական, սոցիալական խնդիրների առաջ»,-ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

Ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով նամակը ընդունեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

ԵՊՀ ուսանողական խորհուրդն օրեր առաջ հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ պահանջելով ուսման վարձի փոխհատուցում: Նշվում է նաև, որ այս դժվարին փուլում, տնտեսական կյանքի անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները որոշ չափով բարձրացել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]