Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մակունցն անընդունելի է համարում ընդդիմության կողմից քրեական գործերին քաղաքական ենթատեքստ վերագրելը

Մակունցն անընդունելի է համարում ընդդիմության կողմից քրեական գործերին 
քաղաքական ենթատեքստ վերագրելը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանությունը հորդորում է ընդդիմությանը՝ քրեական գործերին քաղաքական ենթատեքստ չտալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ին առնչվող նոր քրեական գործի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ին առնչվող գործերն առաջ եկան այն փուլում, երբ ԲՀԿ-ից սկսեցին քաղաքական հայտարարություններ անել:

Մակունցը նախ նշեց, որ տեղյակ չէ քրեական գործից և այլ մանրամասներից: «Իսկ ինչ վերաբերում է քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալուն, բնականաբար, դա ընդունելի չեմ համարում: Միգուցե որպես ընդդիմադիր խմբակցություն, ընդհանրապես որպես քաղաքականությամբ զբաղվող մարդկիկ, իրենց ավելի հարմար է այդպես ներկայացնելը, բայց մի գործընթացը մյուսի հետ բոլորովին կապ չունի: Քաղաքական հարթության մեջ մենք ընդդիմախոսներին մեր քաղաքական արձագանքը ունենք, միշտ տալիս ենք՝ որևէ հայտարարության հետ կապված»,-ասաց նա ու հավելեց՝ իսկ  քրեական գործերի հետ կապված որևէ տեղեկություն ու մեկնաբանություն չունի:

Լրագրողները նկատեցին՝ Ծառուկյանը սկզբում պահանջում էր ողջ կառավարության հրաժարականը, հիմա՝ առանձին նախարարների, հետաքրքրվեցին, թե դա ինչով էր պայմանավորված: Որպես քաղաքական մեծամասնության խմբակցության ղեկավար՝ Մակունցը պաշտոնապես հայտնեց, որ որևէ պայմանավորվածություն չի եղել և չկա ԲՀԿ-ի հետ:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]