Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատգամավորները քննարկում են բնապահպանական տեսչական մարմնին նոր գործիքակազմ տրամադրող նախագիծ

Պատգամավորները քննարկում են բնապահպանական տեսչական մարմնին նոր 
գործիքակազմ տրամադրող նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 15  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որով կկարողանա տեղում անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը, իսկ եթե տնտեսավարողը դիմի դատարան, ապա կասեցման որոշումը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից վճիռ կհրապարակվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

«Գործող իրավակարգավորումներով հաճախ ստուգման ընթացքում լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է լինում տեղում անմիջապես կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը: Սակայն գործող իրավակարգավորումները դրա հնարավորությունը չեն տալիս: Նախատեսել ենք տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որի միջոցով այն կարող է տեղում անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը: Եթե կասեցման պարագայում տնտեսավարողը դիմում է դատարան, ապա կասեցման որոշումը մնում է ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից վճիռ կհրապարակվի»,- ասաց Ասոյանն ու հավելեց՝ միայն դատարանի որոշմամբ կամ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է այդ կասեցումն ուժը կորցրած ճանաչվել:

Նա նշեց՝ հաճախ, երբ տեսչական մարմինը որոշում է կայացնում որոշակի գործունեության կասեցման վերաբերյալ, տնտեսավարողն ամիջապես դիմում է դատարան: Եվ գործող իրավակարգավորումներով՝ դատարան դիմելու պարագայում տեսչական մարմնի վարչական ակտը մնում է կախված այնքան ժամանակ, մինչև դատարանը կունենա վճիռ: Եվ փաստացի լինում են իրավիճակներ, երբ կասեցված գործունեության պարագայում տնտեսավարողը շարունակում է գործել:

Կասեցման գործիքը տեսչական մարմինը կօգտագործի 10 բացառիկ դեպքերում, որոնք սահմանված են օրենքով: Փաթեթում, բացի գործունեության դադարեցումից, նախատեսված է նաև գործողության դադարեցումը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am