Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սերգեյ Լավրովը չեղարկել է Բեռլին նախատեսված այցը

Սերգեյ Լավրովը չեղարկել է Բեռլին նախատեսված այցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Բեռլին այցը, որը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին, չեղարկվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Լավրովը պետք է գերմանացի իր գործընկերոջ հետ մասնակցեր գիտակրթական համագործակցության տարվա փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ժամկետները համաձայնեցվել են մեկ տարի առաջ և հաստատվել՝ օգոստոսի 11-ին: Ամեն դեպքում սեպտեմբերի 3-ին գերմանական կողմը հայտնել է ԱԳ նախարարի աշխատանքային գրաֆիկի փոոխության մասին՝ կապված միջոցառման պաշտոնական արարողությանը մասնակցելու հետ:

«Այսպիսով, Լավրովի Բեռլին այցի նախնական նպատակը դարձավ ոչ ակտուալ, իսկ առաջարկված երկկողմ բանակցությունների ձևաչափը՝ խիստ կրճատված»,-պարզաբանել է գերատեսչությունը:

Վերջին շրջանում Գերմանիայում քաղաքական որոշ գործիչներ արտահայտվել են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օգտին՝ կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ծագած իրադարձությունների հետ: Չնայած, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այդ հարցերը պետք է դիտարկել առանձին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am