Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Տիգրան Մանսուրյանը համավարակի ընթացքում գրել է երկու նոր ստեղծագործություն

Տիգրան Մանսուրյանը համավարակի ընթացքում գրել է երկու նոր ստեղծագործություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը համավարակի տարածման շրջանում երկու ստեղծագործություն է գրել, որոնք հույս ունի շուտով ներկայացնել երաժշտասերներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին մաեստրոն հայտնեց սեպտեմբերի 14-ին կազմակերպված մամուլի ասուլիսում:

«Մարտից հետո երկու գործ եմ գրել: Մի երիտասարդ ալտահարուհի, որը բնակվում է Գերմանիայում,  ինձ խնդրել էր փոքրածավալ մի ստեղծագործություն գրել, որն անմիջականորեն կապ ունենար այն իրականության հետ, որում ապրում ենք բոլորս, երբ ստեղծագործող մարդիկ առանձնացած են, փակված, համերգային կյանքից դուրս: Ալտահարուհին ոչ միայն ինձ, այլև մի շարք այլ կոմպոզիտորների հետ է համագործակցում: Մեր ստեղծագործությունները ձայնագրելու է գերմանական ընկերություններից մեկի հետ»,- պատմեց Մանսուրյանը:

Նա շեշտեց, որ սիրով է համաձայնել մասնակցել այդ նախագծին` գրելով «Ձոն լռության» ստեղծագործությունը:

Հեղինակը գրել է նաև «Չորս հայրեն» շարք: «Կան սիրո հայրեններ, պանդխտության հայրեններ, բնության հայրեններ: Այս շարքը նվիրված է սեր և լուսին հարաբերությանը: Այն արդեն ավարտված է: Հուսամ` շուտով առիթ կլինի համերգային կյանքով ապրել և հնչեցնել նոր ստեղծագործությունները»,- եզրափակեց Տիգրան Մանսուրյանը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ