Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չենք կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որ անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարումը. Մակունց

Չենք կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որ անհնարին են դարձնում ԿԳՄՍ 
նախարարի պաշտոնավարումը. Մակունց

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանական խմբակցությունը չունի այն տեսակետը, թե իշխանության բոլոր ներկայացուցիչներն աշխատում են կատարյալ և քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չկա, սակայն, միևնույն ժամանակ, չի կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը՝ առնվազն այս պահին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Լրագրողները նկատեցին՝ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը վարչապետին ներկայացնելու առաջարկ անել ուՄակունցից հետաքրքրվեցին՝ խմբակցությունում քննարկելու հարկ տեսնու՞մ են, թե ինչպես է նախարարն աշխատում: 

«Մենք չունենք այն տեսակետը, թե բոլորս աշխատում ենք կատարյալ, և մոտեցումների վերանայման, աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականաջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Առաջինը ես իմ մասին եմ խոսում: Կարծում եմ, որ նման մերժողական մոտեցումը մեզ, իհարկե, հարիր չէ: Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Մակունցի կարծիքով՝ առաջիկայում նախարարի հետ քննարկումների առիթ կունենան և կներկայացնեն իրենց դիտարկումները:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]