Հասարակական

Անկախության օրը Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

1 րոպեի ընթերցում

Անկախության օրը Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայոց եռագույնի գույներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Կանադայում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Նիագարայի ջրվեժի լուսավորման խորհրդի հետ, ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կվառվի Հայաստանի դրոշի գույներով»,-հայտնում են դեսպանությունից:

Դեսպանությունն այս հուզիչ իրադարձությանը ներկա գտնվել ցանկացողներին հրավիրում է մասնակցելու միջոցառմանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին ժամը 22:00-ին (Երևանի ժամանանով սեպտեմբերի 22-ին ժամը 06։00-ին) և կտևի 15 րոպե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում