Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը հաստատեց. ՀՀ-ն Արցախին նվիրաբերում է 10 շտապ բուժօգնության ավտոմեքենա

Կառավարությունը հաստատեց. ՀՀ-ն Արցախին նվիրաբերում է 10 շտապ բուժօգնության 
ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված, 2020 թվականին ձեռք բերված 10 հատ «Ֆորդ տրանզիտ» DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցրեց նախարարությունից և նվիրաբերեց Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով: 

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ որոշման նախագծի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։ Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է բուժառուին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։

Մյուս 7­ը գծային ավտոմեքենաներ են՝ հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։

«Նվիրաբերվող 10 շտապ բժշկական օգնության ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։ Ավտոմեքենաների ընդհանուր արժեքը գնահատվում է գրեթե 300 մլն դրամ»,- ասաց Ավանեսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց նախագծի ընդունումը: «Հույս ունենք, որ Արցախում այս մեքենաները շատ չեն օգտագործվի և կօգտագործվեն բացառապես ծննդօգնության նպատակներով»,- ասաց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]