Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Առաջիկայում 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան

Առաջիկայում 1-2 տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթերը դեպի 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման հնարավորությանը:

«Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում վերականգնել դեպի Հայաստան կանոնավոր չվերթերը: Ինչքան հասկանում եմ, շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան: Կարանտինային ռեժիմի հետ կապված փոփոխություններ ենք իրականացրել, և արտերկրից ժամանած քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են տեղում հանձնել թեստ և մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանները կլինեն: Եթե դրանք բացասական լինեն, ապա մարդիկ կկարողանան կարանտին չանցնել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am