Հասարակական

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք

1 րոպեի ընթերցում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության հաստատմանն է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» թիվ 706-Ա որոշմամբ հաստատված թիվ 6 հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված ինքնավար մարմինների և պետական իշխանության այլ մարմինների հաստիքների առավելագույն թիվը, որի 11-րդ կետի համաձայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաստիքների առավելագույն թիվ է սահմանված 40-ը:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջի կատարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում