Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահին` Անկախության օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահին` Անկախության օրվա 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են հայ-տաջիկական համագործակցության հետագա ամրապնդման համար:

«Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև կառուցողական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր ժողովուրդների շահերից»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սարգսյանն Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am