Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 Իլոն Մասքը կորցրել է դիրքն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում

 Իլոն Մասքը կորցրել է դիրքն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում դիրքից զրկվել Է այն բանից հետո, երբ մեկ օրում կորցրել Է 16,3 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index (BBI)-ին:

Ըստ այս վարկանիշի, այժմ Մասքի կարողությունը կազմում Է 82,2 մլրդ դոլար, ինչը թույլ Է տալիս նրան տեղ զբաղեցնել վեցերորդ հորիզոնականում: Ինչպես նշում Է գործակալությունը, նման նվազումը մեկօրյա խոշորագույն անկումն Է դարձել BBI-ի պատմության մեջ:

Միլիարդատիրոջ կարողության այսպիսի կտրուկ կրճատումը պայմանավորված Է Tesla-ի բաժնետոմսերի անկմամբ:

Նախօրյակին դրանք կորցրել են արժեքի հինգերորդ մասը՝ ընկնելով 21,06 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց մինչեւ 330,21 դոլար: Դեռ սեպտեմբերի 1-ին Tesla-ի արժեթղթերը մեկ երրորդով ավելի թանկ Էին՝ 498 դոլարից ավելի:

Դրանց արժեքի նվազման վրա կարող Էր ազդել չարդարացված կտրուկ աճով «պղպջակի» ձեւավորումը, ինչպես նաեւ այն, որ անցյալ շաբաթ ընկերությանը չԷր հաջողվել հայտնվել S&P 500 լայն շուկայի ինդեքսում:

BBI-ի համաձայն, աշխարհի ամենահարուստ մարդը մնում Է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ իր 186 մլրդ դոլար կարողությամբ:

Երկրորդ տեղն զբաղեցնում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կապիտալը գնահատվում Է 121 մլրդ դոլար, երրորդը՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն Է (103 մլրդ դոլար): Չորրորդ հորիզոնականում տեղ Է գտել Louis Vuitton Moսt Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 85,5 միլիարդով, իսկ հինգերորդում՝ ներդրող Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը 82,4 մլրդ դոլար Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am