Արցախ

Արցախի հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական դրամով

1 րոպեի ընթերցում

Արցախի հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական դրամով

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական ՀՀ դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատելու Կառավարության որոշում՝ որով սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժներին պարգևատրել 20 հազարական ՀՀ դրամով: Այսօր, այս առթիվ կայացրած որոշմանս համաձայն, նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի դրանից, ծրագրում կընդգրվեն նաև մեր Հանրապետության արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցների ուսուցիչներն ու մարզիչները»,- գրել է նախագահը:

Պարգևատրումը կիրականացվի հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ, իսկ հայտերը պետք է ԱՀ Ֆինանսների նախարարություն ներկայացնել մինչև նշված ժամկետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում