ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում միմյանց հետ ուժերը չափեցին աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը և Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ փուլում Ուիլյամսը 1 ժամ 35 րոպե ձգված մրցախաղում առավելության հասավ Գասպարյանի նկատմամբ երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով:
ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի13-ին:Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է53,4միլիոն ԱՄՆ դոլար:Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար,այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը