Արցախ

Արցախի նախագահն ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում.«Այսօր ընդունել եմ աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին: Շնորհավորել եմ տղաներին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում սահմանած նոր ռեկորդների համար, որոնք տղաները նվիրել են Արցախի Հանրապետության օրվան: Նաև հայտնել եմ իմ խորին շնորհակալությունը, քանի որ մարզական նման միջոցառումները մեծապես նպաստում են Արցախի ճանաչելության բարձրացմանը ողջ աշխարհում»:

Առաջին ռեկորդը սահմանել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ՀՀ «Դյուցազնագրքի» 17-ակի ռեկորդակիր, աշխարհի եռակի ռեկորդակիր, «Գինեսի» կրկնակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը: Նա, ձեռքերի վրա քայլելով, ոտքերը օդում պահած, ատամներով բռնած ճոպանը՝ քաշել է 4 տոննա 100 կգ քաշ ունեցող «Համմեր» մակնիշի ավտոմեքենան:

Երկրորդ ռեկորդը սահմանել է աշխարհի ռեկորդակիր, սամբոյի աշխարհի բրոնզե մեդալակիր, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ Արթուր Սաքունցը: Նա 12,5 տոննա քաշ ունեցող ավտոբուսը քաշել է ատամներով բռնած ճոպանով և ետքայլով:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում