Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա 
Գուրգեն Ալավերդյանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այցելություն տեղի չի ունեցել: Աշխատանքներ են իրականացվում Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի հետ՝ գրասենյակի ներկայացուցիչների այցելությունը կազմակերպելու ուղղությամբ»,- նշեց Նաղդալյանը:

Հայ սպա Գուրգեն Ալավերդյանն օգոստոսի 24-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով նա մոլորվել է: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Զրույցի ընթացքում Տոնոյանը դեսպան Կասպշիկի ուշադրությունը հրավիրել է ինչպես օգոստոսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսանյութին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]