Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիայի և Հայաստանի դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտաս վարդապետի պղծված արձանի մոտ

Ֆրանսիայի և Հայաստանի դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտաս 
վարդապետի պղծված արձանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Փարիզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:

«Այսօր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի CCAF France համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին»,- ասված է գրառման մեջ:

Օգոստոսի 31-ին Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Փարիզում Կոմիտաս վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am