Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Գորիսի քաղաքապետի ենթադրյալ մասնակցությամբ միջադեպով հարուցվել է քրեական գործ

Գորիսի քաղաքապետի ենթադրյալ մասնակցությամբ միջադեպով հարուցվել է քրեական 
գործ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ենթադրյալ մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունում քաղաքացու հաղորդման հիման վրա միջադեպով հարուցվել է քրեական գործ 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 3-րդ և 6-րդ կետի հատկանիշներով։

«Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությանը»,- ասաց Խաչատրյանը։

Համացանցում տեղեկություն է տարածվել, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքը։ Բացի այդ, լայն շրջանառվում է քաղաքապետ ենթադրյալ մասնակցությամբ տեսանյութ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ