Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

800-ից ավելի լիբանանահայ հուլիսի 1-ից մինչ օրս ժամանել է Հայաստան

800-ից ավելի լիբանանահայ հուլիսի 1-ից մինչ օրս ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 1-ից մինչ այսօր և Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան, նրանց մի մասը ժամանել էր Բեյրութի պայթյունից առաջ, բայց հուլիսի 1-ից հետո, երբ առաջին ինքնաթիռը ժամանեց Երևան, մյուս մասն էլ՝ պայթյունից հետո: Այս հոսքը շարունակական է, շաբաթը երկու անգամ Բեյրութից Հայաստան եկող թռիչք ունենք, գրեթե բոլոր թռիչքները լի են գալիս»,- ասաց Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ ժամանողներն ունեն տարբեր խնդիրներ, սակայն իրենց գրասենյակն ամեն կերպ ընդառաջում է Լիբանանից Հայաստան ժամանածներին:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 300 հայ։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]