Հասարակական

Գյումրիում ևս մեկ տնակային մանկապարտեզ քարաշեն շենք կունենա

1 րոպեի ընթերցում

Գյումրիում ևս մեկ տնակային մանկապարտեզ քարաշեն շենք կունենա

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ևս մեկ տնակային մանկապարտեզ քարաշեն կդառնա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում շարունակվում են «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի կառուցման շինաշխատանքները: Ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 172 մլն դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է մոտ 20 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսվում է 75 երեխայի համար:

Գումարի 20 տոկոսն, ըստ պայմանավորվածության, ներդնելու է համայնքը: Հաստատված արժեքի 5 տոկոսն արդեն համայնքապետարանը փոխանցել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը: Մանկապարտեզն ունենալու է նաև ջեռուցման լոկալ համակարգ: Երկհարկանի մանկապարտեզի շինարարության վերջնաժամկետ է նշվում 2021 թվականի հունիսը:

1992 թվականից ի վեր «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը գործել է տնակային պայմաններում:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում