Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր քարտուղար ունի, նախագահը վերընտրվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր քարտուղար ունի, նախագահը վերընտրվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նախագահ է վերընտրվել Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար ընտրվել է Միքայել Մալխասյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

Օգոստոսի 25-ին կայացել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ նոր կազմով կայացած առաջին նիստը, որի օրակարգում երեք հարց էր:

Նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունն էր, իսկ երկրորդը՝ քարտուղարի։

Օրակարգի երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։

Լրատվամիջոցներին թույլ չէին տվել լուսաբանել ՀԽ նիստը՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մեկ վայրում 40 անձից ավելի գտնվել չի կարող:

Նիստից հետո ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք չեն արգելել լրագրողների մուտքը:

«Հաշվի առնելով երկրում գործող արտակարգ դրությունը՝ երկու տարբերակ է առաջարկվել լրագրողներին՝ տեսախցիկները տեղադրել դահլիճում և ապահովել ուղիղ հեռարձակում կամ որևէ լրատվամիջոցի միջոցով դա անել ու մյուսներին տրամադրել, եթե դա հնարավոր լիներ տեխնիկապես: Մենք պատասխան ստացանք, որ որևէ առաջարկն ընդունելի չէ: ԵՊՀ լրատվական ծառայությունն ամբողջությամբ տեսագրել և ձայնագրել է, այդ ամենը հասանելի կլինի համալսարանի կայքում»,- նշեց Անդրեասյանը:

ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ամոբղջությամբ պատրաստակամ է իր ջանքերը ներդնել բուհը զարգացնելու ուղղությամբ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am