Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բժշկական որոշ ապրանքներ արտահանելիս ՊԵԿ կենտրոնական ապարատի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ

Բժշկական որոշ ապրանքներ արտահանելիս ՊԵԿ կենտրոնական ապարատի 
թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020թ. ապրիլի 3-ի թիվ 31 որոշման` ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ` մաքսային գործառնություններ կատարելու համար:

«Միաժամանակ հայտնում ենք, որ շարունակում է գործել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015թ. թիվ 30 որոշման 1.10 կետը, որի համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է և (կամ) սահմանափակված է մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ՊԵԿ-ում:  

Մաքսային մարմինների կողմից այսուհետ ուժեղացված հսկողություն է իրականացվում միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերոնշյալ որոշմամբ հաստատված ցանկի ապրանքների արտահանման նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am