Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի 
հիշատակին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 24-ին Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հերոսի անունը հավերժացնող պուրակում տեղադրված հուշարձանի պատվանդանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ՝ առաջին վաշտը մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների, ինչի արդյունքում ազատագրվել են հակառակորդի օկուպացիայի տակ գտնվող տասնյակ հայկական բնակավայրեր: Նա զոհվել է 1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am