Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

 Գազայի հատվածից յոթ հրթիռ Է արձակվել Իսրայելի ուղղությամբ

 Գազայի հատվածից յոթ հրթիռ Է արձակվել Իսրայելի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից օգոստոսի լույս 21-ի գիշերը եւս յոթ հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, դրանցից վեցն իսրայելացի զինվորականներին հաջողվել Է կալանել: Ինչպես Twitter-ի իր Էջում հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), ի պատասխան հրթիռային գրոհի զինծառայողները խոցել են ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական օբյեկտները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գիշերը երրորդ հրթիռային գրոհի (ընթացքում) (…) Գազայից արձակել են յոթ հրթիռ՝ (նշանառված) Հարավային Իսրայելում քաղաքացիական անձանց վրա: Յոթ հրթիռներից վեձը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով: Ի պատասխան մենք հարված հասցրեցինք Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թիրախներն, ներառյալ ստորգետնյա ենթակառուցվածքին- ասված Է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ:

Օգոստոսի 20-ին ավելի վաղ իսրայելական բանակը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյետներին ի պատասխան հրեական պետության տարածք պայթանյութով օդապարիկների արձակման: Ավելի ուշ բանակային մամուլի ծառայությունը տեղեկացրել Է իսրայելացի զինվորականների կողմից արմատականների արձակած երեք հրթիռների կալանաման մասին, ինչից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերն ի պատասխան հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՍԱՍ շարժման ռազմական օբյեկտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am