Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար.նախագահը շնորհավորել է Իեն Գիլանին

Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար.նախագահը 
շնորհավորել է Իեն Գիլանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, Deep Purple խմբի մենակատար Իեն Գիլանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Դուք ստեղծագործում եք ավելի քան 50 տարի և այն եզակի արտիստներից եք, որոնց երկրպագում է մի քանի ապրող սերունդ: Գիտեմ, որ Deep Purple-ի՝ օգոստոսի սկզբին թողարկված ալբոմը առաջին հորիզոնականներն է զբաղեցնում տարբեր երկրներում, ինչը Ձեր և ձեր ընկերների անսպառ տաղանդի և եռանդի հերթական ապացույցն է:

Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար: Դուք շատ սիրված եք Հայաստանում, ուստի ինձ իրավունք եմ վերապահում շնորհավորել Ձեզ՝ նաև մեր երկրի քաղաքացիների անունից:

Ջերմությամբ եմ հիշում 2019 թվականի հունիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ կլինեմ Ձեզ կրկին տեսնել Հայաստանում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am